կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ղազախստանում իրավիճակն աստիճանաբար բարելավվում է. ՌԴ ԱԳՆ

Ղազախստանում իրավիճակն աստիճանաբար բարելավվում է. ՌԴ ԱԳՆ

Ղազախստանում իրավիճակն աստիճանաբար բարելավվում է, նկատվում է կենսագործունեության և տնտեսական ակտիվության նորմալացում։ Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Հանրապետությունում ամբողջությամբ վերականգնվել է մարդատար գնացքների շարժը, գործարկվել են լրացուցիչ գնացքներ ամենահայտնի երթուղիներով, կայունացել է որոշ ազգային վճարային համակարգերի աշխատանքը։ Հայտարարվել են կողոպտիչների գործողություններից տուժած փոքր և միջին բիզնեսին պետական ​​աջակցության միջոցառումների մասին։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

  • Կիսվել: