շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գործելու եմ շատ խիստ․ Ղազախստանի նախագահը հայտարարել է ուժայինների շրջանում զոհերի մասին

Գործելու եմ շատ խիստ․ Ղազախստանի նախագահը հայտարարել է ուժայինների շրջանում զոհերի մասին

Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւի հայտարարել է ուժայինների շրջանում զոհերի մասին։

Նա հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշել է, որ Հանրապետության Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում այսուհետ փոխարինում է Նուրսուլթան Նազարբաեւին։ Մինչ այժմ ԱԽ-ի ցմահ նախագահն էր նախկին նախագահ Նազարբաևը։

Նախագահն ասել է, որ մտադիր չէ լքել մայրաքաղաք Նուր Սուլթանը, ինչ էլ պատահի:

"Շուտով հանդես կգամ Ղազախստանի քաղաքական վերափոխման նոր առաջարկներով։ Ես մնում եմ հետեւողական բարեփոխումների նախկին դիրքորոշմանը",- հայտարարել է Տոկաեւը, նշելով, որ գործելու խիստ կարգով։

Ղազախստանի նախագահը հայտնել է, որ մոտ ապագայում կքննարկի խորհրդարանի գործունեությունը դադարեցնելու եւ համապետական ընտրությունների անցկացման հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: