երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ղազախստանի նախագահը դիմել է ՀԱՊԿ-ին

Ղազախստանի նախագահը դիմել է ՀԱՊԿ-ին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ դիմել է ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարներին՝ խնդրելով աջակցել Ղազախստանին «ահաբեկչական սպառնալիքի» հաղթահարման հարցում:

Նրա խոսքով՝ «ահաբեկչական խմբավորումները» հսկողության տակ են վերցնում երկրի ենթակառուցվածքները։

«Իրականում սա այլևս միայն սպառնալիք չէ, սա պետության ամբողջականության խաթարում է, եւ ամենակարևորը ՝ հարձակում մեր քաղաքացիների վրա, որոնք խնդրում են ինձ, որպես պետության ղեկավար, շտապ կարգով օգնություն ցուցաբերել նրանց»,-ասել է Ղազախստանի նախագահը:

Տոկաևը նշել է, որ որ Ղազախստանում բողոքի ակցիաները պետք է դիտարկել որպես ագրեսիայի տարածում, ուստի ՀԱՊԿ-ին դիմելը տեղին և ժամանակին է համարում:

Հիշեցնենք, որ հունվարի 2-ից Ղազախստանում մեկնարկած բողոքի սոցիալական ցույցերը երեկ երեկոյան տարածվել էին ողջ Ղազախստանով՝ ստանալով քաղաքական երանգ ու վերաճելով իրավապահների հետ բախումների: Ցուցարարները գրավել են մի շարք վարչական շենքեր, ինչպես նաև Ալմաթիի միջազգային օդանավակայանը:

Տեղի լրատվամիջոցները նաև հայտնել են, որ արտակարգ դրություն է սահմանվել ամբողջ երկրի տարածքում, իսկ Ալմաթիում ցուցարարները գրավել են նաև Ազգային անվտանգության կոմիտեի շենքը:

 

  • Կիսվել: