չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդրությունն  ավարտված է․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդրությունն ավարտված է․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

 Իրանն ավարտել է վրեժխնդրությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար եւ նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին՝ արձագանքելով  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին։ 

«Մեր բոլոր գործողությունները համաչափ էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտված են: »,- ասել է նա և ընդգծել որ եթե ԱՄՆ-ն այլեւս ռազմական գործողություններ չձեռնարկի Իրանի նկատմամբ, իրենց կողմից  նույնպես նման գործողություններ չեն ձեռնարկվի։

Տեղեկացնենք նաև, որ  Մաջիդ Թահթ Ռավանչին Մերձավոր Արեւելքում  ճգնաժամի սրման պահից ի վեր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտագության խորհրդին է հղել երրորդ նամակը, որում  իրազեկում է իրականացված գրոհի մասին եւ հավաստում, որ «հակամարտության էսկալացիա չի փնտրում»:

  • Կիսվել: