ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գերմանին ու Թուրքիան կշարունակեն բանակցել «Թալիբանի» հետ․ Մերկել

Գերմանին ու Թուրքիան կշարունակեն բանակցել «Թալիբանի» հետ․ Մերկել

Գերմանիան եւ Թուրքիան կարծիքներ են փոխանակել «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների հետ իրենց պատվիրակությունների բանակցությունների մասին եւ պայմանավորվել են շարունակել այդ ջանքերը։  Այս մասին շաբաթ օրը Ստամբուլում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսում, որը հեռարձակում էր N-tv հեռուստաալիքը, հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Սա, գուցե, նրա հրաժեշտի այցն է Թուրքիա կանցլերի պաշտոնում։

«Մենք, հասկանալի է, քննարկել ենք իրավիճակն Աֆղանստանում։ Որպեսզի Աֆղանստանի բնակիչները չդառնան մաքսանենգների եւ փոխադրողների զոհեր, մենք պետք է ապահովենք հումանիտար օգնության տրամադրումը»,- ընդգծել է Մերկելը։ «Մենք կարծիքներ փոխանակեցինք «Թալիբանի» հետ բանակցությունների մասին եւ, գուցե, կշարունակենք դա անել միասին ԱՖղանստանի գծով մեր լիազոր անձանց միջոցով»,- ասել է նա։

  • Կիսվել: