ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 65 371 դեպք են հայտնաբերել

Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 65 371 դեպք են հայտնաբերել

Գերմանիայում կորոնավիուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 65 371-ով, ինչը դարձել Է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի ինստիտուտի (ենթարկվում Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 18-ին հրապարակված տվյալները:

Նախորդ հակառեկորդն արձանագրվել Էր նոյեմբերի 17-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել Էր վարակման 52 826 դեպք: Համաճարակի սկզբից վարակ Է հայտնաբերվել ԳԴՀ-ի 5 195 321 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքներից երկրում 24 ժամում մահացել Է 264 հիվանդ: Համավարակի ամջողջ ընթացքում Գերմանիայում մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել Է 98 538-ի: ԳԴՀ-ում կորոնավիրուսի տարածման յոթնօրյա ցուցանիշը (շաբաթվա ընթացքում վարակումների թիվը 100 հազար մարդու հաշվով) ներկայումս կազմում Է 336,9: Նոյեմբերի 17-ին այն հասել Է 319,5 մեծության, մեկ շաբաթ առաջ՝ 249,1-ի, իսկ մեկ ամիս առաջ գտնվել Է 74,4-ի մակարդակում:

Վարակի տարածման յոթնօրյա ցուցանիշը մինչեւ հիմա հիմնական չափանիշն Էր Գերմանիայում սահմանափակիչ միջոցներ ընտրելիս: Այժմ ուշադրությամբ հաշվի են առնվում նաեւ այլ գործոններ, այդ թվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքների զբղավածությունը եւ պատվաստված քաղաքացիների տոկոսը: Այժմ քաղաքական գործիչների հանգուցային նպատակն Է այսպես կոչված 2G-ի սահմանումը, որի համաձայն թանգարաններ, ռեստորաններ, կինոթատրոններ, լողավազաններ կարող են այցելել սոսկ պատվաստվածները եւ հիվանդացածները: Նոյեմբերի 18-ին ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը հանդիպում կանցկացնի դաշնային երկրամասերի ղեկավարների հետ, որի արդյունքներով կընդունվի որոշում ամբողջ Գերմանիայում հակակորոնավիրուսային միջոցների խստացման մասին։ 

  • Կիսվել: