Գերմանիայում դժգոհ են ֆոն դեր Լեյենի աշխատանքից․ աղբյուր
Գերմանացիների ավելի քան 50 տոկոսը դժգոհ է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ որպես Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի աշխատանքից՝ հաշվի առնելով նրա՝ ԱՄՆ-ի հետ կնքված մաքսատուրքերի վերաբերյալ գործարքը։ Այս մասին են վկայում INSA ինստիտուտի կողմից Bild թերթի համար անցկացված հարցման արդյունքները։
Ըստ հարցման՝ գերմանացիների 51 տոկոսը դժգոհ է ֆոն դեր Լեյենի աշխատանքից, հարցվածների 31 տոկոսը հակառակ կարծիքին է, իսկ հարցվածների 18 տոկոսը հստակ պատասխան չի տվել։
Նշվում է նաև, որ հարցումը ցույց է տվել, որ գերմանացիների 66 տոկոսի կարծիքով մաքսատուրքերը բացասաբար կանդրադառնան երկրի տնտեսության վրա, գերմանացիների 14 տոկոսն էլ հույս ունի դրական փոփոխությունների, իսկ 10 տոկոսը որևէ փոփոխություն չի ակնկալում։
Հաղորդվում է նաև, որ հարցումն անցկացվել է հազար հոգու շրջանում՝ հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը:


