Գերմանիայում ատրակցիոնի վրա հրդեհ է բռնկվել. կա 65 տուժած
Գերմանիայի Սաքսոնիա նահանգում «Հայֆիլդ» երաժշտական ամենամյա փառատոնի ժամանակ «սատանայի անիվի» վրա հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 65 մարդ, նրանցից 16-ը հոսպիտալացվել է, հայտնում են գերմանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ տուժածներից չորսն այրվածքներ են ստացել, մեկը վնասվել է ընկնելու հետևանքով։ Ոչ ոքի կյանքին կյանքին վտանգ չի սպառնում։