հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գերմանիան Ուկրաինային 1,3 մլրդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կհատկացնի

Գերմանիան Ուկրաինային 1,3 մլրդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կհատկացնի

Կիև կատարած այցի ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել Է Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի մասին՝ 1,3 մլրդ եվրո գումարի չափով, տեղեկացնում է Ինտերֆաքս-ը՝ հղում անելով Bild-ին:

Նշենք, որ ավելի վաղ Պիստորիուսն Ուկրաինա էր ժամանել այցով, որի մասին նախապես չէր հաղորդվել: Սա Պիստորիուսի երկրորդ այցն է Ուկրաինա՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո:

Նոյեմբերին գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ, իրենց տվյալներով, Գերմանիայի կառավարությունը մտադիր է 2024 թվականին 8 մլրդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային: Դա երկու անգամ ավելին է, քան նախատեսված էր ի սկզբանե:

  • Կիսվել: