կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Գերմանիան Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու որոշումից

Գերմանիան Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու որոշումից

Գերմանիայի իշխանությունները կոչ են արել Ռուսաստանի Դաշնությանը հրաժարվել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու որոշումից։

Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Անտյե Լենդերցը՝ ուկրաինական հարցերով Անվտանգության խորհրդի նիստում։
 
«Ես կոչ եմ անում Ռուսաստանին անհապաղ չեղարկել այսօրվա (փետրվարի 21-ի) որոշումը (ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու մասին) և վերստին պարտավորվել կատարել Մինսկի պայմանավորվածությունները»,- ասել է նա։ Լենդերցեն հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չպետք է հատի Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները և «պետք է անհապաղ դուրս բերի իր ուժերը Ուկրաինայի սահմանին մոտ գտնվող շրջաններից»։
 
Հիշեցնենք, նախօրեին՝ փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման մասին։ Նրանց ղեկավարների հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրեր։
 
Ավելի ուշ Պուտինը արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ, իսկ պաշտպանության նախարարությանը՝ ապահովելու նրանց տարածքներում խաղաղության պահպանումը։
 
Ինչպես ասված է նախագահի հրամանագրերում, ռազմական գերատեսչությանը հանձնարարվել է մինչև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքումը ապահովել «Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքներում խաղաղության պահպանման գործառույթների իրականացումը»:

  • Կիսվել: