Եվրախորհրդարանում հայտարարել են՝ Գերմանիան պատրաստ չէ փախստականների հոսքին
Այս ձմռանը մեծ թվով ուկրաինացիներ կգան ԵՄ, նրանցից շատերը՝ նաև Գերմանիա, սակայն երկիրը պատրաստ չէ նման իրավիճակի՝ ասել է գերմանացի քաղաքական գործիչ, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Մանֆրեդ Վեբերը:
«Գերմանիայում ընդունման կենտրոնները գերբնակեցված են, մունիցիպալիտետները նեղվում են, ի դեպ, նաև այնպիսի երկրներում, ինչպիսիք են Նիդերլանդները, Բելգիան և Ավստրիան: Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ մեծ թվով ուկրաինացիներ կժամանեն ԵՄ այս տարի ձմռանը, նրանցից շատերը նաև Գերմանիա կգան: Ես վախենում եմ, որ մենք տեսնելու ենք փախստականների դրամատիկ ձմեռ», – ասել է Վեբերը գերմանական Welt am Sonntag թերթին:
Քաղաքական գործիչը ասել է, որ մի քանի ամսից Գերմանիան ստիպված կլինի ավելի շատ մարզադահլիճներ բացել այցելուների համար և սահմանափակել դպրոցական և սպորտային գործունեությունը, քանի որ ընդունելության օբյեկտները կարող են ծանրաբեռնված լինել:
«Գերմանիան պատրաստ չէ նման իրավիճակի, դաշնային կառավարությունն ուղղակի անտեսում է այդ խնդիրները»,- եզրափակել է ԵԺԿ նախագահը։