երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Գերմանիան լրացուցիչ 1 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ ատոմակայանների անվտանգության ապահովման համար. DPA

Գերմանիան լրացուցիչ 1 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ ատոմակայանների անվտանգության ապահովման համար. DPA

Գերմանիայի կառավարությունը լրացուցիչ 1 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի ատոմակայանների պաշտպանության ապահովման միջոցների համար։ Այս մասին հաղորդել է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը։

Նշվում է, որ պաշտոնապես որոշումը կհայտարարվի օրվա ընթացքում՝ Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՄԷԳ) խորհրդաժողովում։

Ըստ հրապարակման՝ Գերմանիան մինչև այժմ արդեն 7,3 միլիոն եվրո է տրամադրել Ուկրաինայում ԱԷՄԳ փորձագետների ներկայության օժանդակման համար:

 

  • Կիսվել: