կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գերմանիան կոչ է արել վերսկսել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները. ԶԼՄ-ներ

Գերմանիան կոչ է արել վերսկսել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները. ԶԼՄ-ներ

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները կոչ է արել վերսկսել Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Handelsblatt թերթին։

«Մենք պետք է վերսկսենք ազատ առեւտրի մասին տրանսատլանտյան համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Հատկապես հիմա, ճգնաժամի պայմաններում, ակնհայտ է դառնում, թե որքան կարեւոր է գործընկերների հետ ազատ առեւտուրն ամբողջ աշխարհում, որոնք կարեւորում են մեր արժեքները»,- ասել է Լինդները թերթի հարցազրույցում։

  • Կիսվել: