կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Գերմանիան անհրաժեշտ Է համարում իր հակահրթիռային պաշտպանության ամրապնդումը. Շոլց

Գերմանիան անհրաժեշտ Է համարում իր հակահրթիռային պաշտպանության ամրապնդումը. Շոլց

Գերմանիան անհրաժեշտ Է համարում իր հակահրթիռային պաշտպանության ամրապնդումը ՀՕՊ համակարգերի ձեռքբերման եւ տեղակայման հաշվին: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Դա, անպայմանորեն, այն հարցերից մեկն Է, որոնք մենք քննարկում ենք, եւ որի համար կան ծանրակշիռ պատճառներ»,-ասել Է Շոլցը:

«Մենք պետք Է գիտակցենք, որ ունենք հարեւան, որը պատրաստ Է բռնություն կիրառել իր շահերը պաշտպանելու համար»,-հավելել Է նա: Ավելի վաղ Bild գերմանական թերթը հաղորդել Է, որ Շոլցը, ի թիվս այլ խնդիրների, այդ հարցն առարկայորեն քննարկել Է ԳԴՀ-ի զինված ուժերի գլխավոր տեսուչ Էբերհարդ Ցոռնի հետ: Մասնավորապես, նրանք քննարկել են Իսրայելից 2 միլիարդ եվրո արժողությամբ Arrow 3 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու հնարավորությունը: Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել Էր, որ Բեռլինը պլանավորում Է մեծացնել պաշտպանության ծախսերը՝ 100 միլիարդ եվրո ավելացնելով իր պաշտպանական բյուջեին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: