հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գերմանիան 15 միլիոն եվրո է հատկացնում Ուկրաինային մարդասիրական օգնության համար

Գերմանիան 15 միլիոն եվրո է հատկացնում Ուկրաինային մարդասիրական օգնության համար

Գերմանիան 15 միլիոն եվրո է հատկացնում միջազգային կազմակերպություններին Ուկրաինայի քաղաքացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

 

«Մենք պետք է այնպես անենք, որ Ուկրաինայում մարդիկ արագ ստանան ամենաանհրաժեշտ բաները՝ բժշկական պարագաներ, անվտանգ բնակատեղիներ։ Այդ նպատակով մենք ՄԱԿ-ի շրջանակներում հատկացրել ենք 5 միլիոն եվրո։ Մենք մոտ ապագայում լրացուցիչ 10 միլիոն եվրո օգնություն ենք հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բունդեսթագի արտակարգ նիստում։

Նա նշել է, որ անհրաժեշտ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում ուկրաինացի փախստականներին օգնելու համար, Գերմանիան այդ ուղղությամբ իր գործողությունները համակարգում է ոչ միայն ԵՄ-ում, այլ ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Կանադայի հետ։

  • Կիսվել: