շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գերագույն Ռադան հավանություն է տվել Զելենսկու՝ Ուկրաինայի տարածքում ռուսական գույքի հարկադիր զավթման մասին հրամանագրին

Գերագույն Ռադան հավանություն է տվել Զելենսկու՝ Ուկրաինայի տարածքում ռուսական գույքի հարկադիր զավթման մասին հրամանագրին

Ուկրաինայի Գերագույն Ռադան հավանություն է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրին՝ Ուկրաինայի տարածքում ռուսական գույքի հարկադիր զավթման մասին։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

«Ռադան հաստատել է ՌԴ-ի ունեցվածքի հարկադիր զավթման մասին նախագահի հրամանագիրը»,- գրել է ուկրաինացի պատգամավորը Telegram-ի իր ալիքում։ Հրամանագրի օգտին քվեարկել է 334 պատգամավոր։

Հրամանագրի տեքստում ասվում է, որ Զելենսկին հավանություն է տվել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի մայիսի 11-ին ընդունված որոշմանը «Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության և նրա սուբյեկտների սեփականության իրավունքների հարկադիր զավթման մասին»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: