Georgian Airways-ը չեղարկել է դեպի Իսրայել չվերթերը
Georgian Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներով չեղարկվել են հունիսի 16-17-ը դեպի Իսրայել նախատեսված չվերթերը։
Ավիաընկերությունը հայտնել է, որ այդ չվերթերի համար տոմսեր գնած ուղևորներին առաջարկում է փոխանակում։
«Տեղեկացնում ենք, որ Թբիլիսի-Թել Ավիվ-Թբիլիսի երթուղով հունիսի 16-ին և 17-ին նախատեսված չվերթերը չեղարկվել են անվտանգության նկատառումներով։