երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Գազպրոմի» ղեկավարն ու Էրդողանը քննարկել են գազային հանգույց ստեղծելու վերաբերյալ հարցեր

«Գազպրոմի» ղեկավարն ու Էրդողանը քննարկել են գազային հանգույց ստեղծելու վերաբերյալ հարցեր

՛՛Գազպրոմի՛՛ ղեկավար Ալեքսեյ Միլլերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է գազի ոլորտում համագործակցության հարցերը։ Այս մասին հայտնում է ընկերության տելեգրամյան ալիքը։

Ինչպես հաղորդվում է՝ բանակցություններին մասնակցել է նաև Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։

՛՛Հանդիպման ժամանակ քննարկվել են թուրք սպառողներին ռուսական գազի մատակարարման հետ կապված հարցեր, ինչպես նաև Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հեռանկարները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 

  • Կիսվել: