ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Գազայի հատվածում մարտերի վերանականգնումը «լիովին համաձայնեցված է Վաշինգտոնի հետ». Իսրայելի կառավարության խոսնակ

Գազայի հատվածում մարտերի վերանականգնումը «լիովին համաձայնեցված է Վաշինգտոնի հետ». Իսրայելի կառավարության խոսնակ

Գազայի հատվածում մարտերի վերանականգնումը «լիովին համաձայնեցված է Վաշինգտոնի հետ»՝ հունվարին փխրուն զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո այդ տարածքին ամենամահաբեր հարվածներից հետո: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Իսրայելի կառավարության խոսնակ Դեյվիդ Մենցերը, տեղեկացնում է Ֆրանսպրես-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Իսրայելը շնորհակալություն է հայտնել նախագահ (Դոնալդ) Թրամփին և նրա վարչակազմին՝ Իսրայելին ցուցաբերվող անսասան աջակցության համար»:

Հիշեցնենք, որ Իսրայելը խախտել է հրադադարը Գազայում՝ հարվածներ հասցնելով պաղեստինյան անկլավին։ Այդ ռմբակոծությունների զոհ է դարձել առնվազն 404 մարդ, այդ թվում՝ երեխաներ:

 

  • Կիսվել: