ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մարտի 17-ին կանցկացնեն առցանց հանդիպում

G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մարտի 17-ին կանցկացնեն առցանց հանդիպում

Յոթի խմբի (G7) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մարտի 17-ին կանցկացնեն հերթական առցանց բանակցությունները՝ նվիրված Ուկրաինայի շուրջ իրադրությանը: Այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը։

ՏԱՍՍ-ում ստացված փաստաթղթի համաձայն՝ ճապոնական կողմից հանդիպմանը կմասնակցի Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յոսիմասա Հայասին: Ընդգծվում Է, որ առաջիկա բանակցություններում կողմերը պլանավորում են քննարկել Ուկրաինայի շուրջ ընթացիկ իրադրությունը, կարծիքներ փոխանակել հետագա գործողությունների շուրջ եւ ամրապնդել համագործակցությունը G7-ի շրջանակներում:

  • Կիսվել: