երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Մեծ յոթնյակի երկրները Ռուսաստանից պահանջել են անմիջապես Ուկրաինային վերադարձնել Զապորոժյեի ԱԷԿ-ը

Մեծ յոթնյակի երկրները Ռուսաստանից պահանջել են անմիջապես Ուկրաինային վերադարձնել Զապորոժյեի ԱԷԿ-ը

Օգոստոսի 10-ին, Մեծ յոթնյակի երկրների (ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա) արտգործնախարարները կոչ են արել Ռուսաստանին անհապաղ վերադարձնել Ուկրաինային Զապորոժյեի ատոմակայանի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Ռուսաստանի Դաշնությունը պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններից և հարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասվում է նախարարների հայտարարության մեջ։

  • Կիսվել: