չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ֆրանսիայում հայտարարել են, որ վերականգնումից հետո՝ 2024թ. վերջին, կբացվի Փարիզի Աստվածամոր տաճարը. AP

Ֆրանսիայում հայտարարել են, որ վերականգնումից հետո՝ 2024թ. վերջին, կբացվի Փարիզի Աստվածամոր տաճարը. AP

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը բավական արագ է ընթանում, եւ այն հնարավոր կլինի բացել 2024թ. վերջին:

Այս մասին տեղեկացրել է Associated Press-ը՝ հղում կատարելով ֆրանսիացի պաշտոնատար անձանց հայտարարություններին։
 
Տաճարի վերականգնման պատասխանատու, գեներալ Ժան-Լուի Ժորժլենի խոսքով՝ Աստվածամոր տաճարի հանրահայտ սրածայր աշտարակը, որը վնասվել էր 2019թ. հրդեհից, «այս տարի աստիճանաբար կսկսի նորից երեւալ տաճարի վրա, ինչը նրա վերածննդի հզոր ազդանշանը կդառնա», փոխանցում է news.am-ը։
 
Associated Press-ի հարցազրույցում գեներալը նշել է, որ «սրածայր աշտարակի վերադարձը Փարիզի երկնքում... կդառնա խորհրդանիշն այն բանի, որ մենք հաղթում ենք Փարիզի Աստվածամոր տաճարի համար մղվող ճակատամարտում»։

  • Կիսվել: