երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են

Ֆրանսիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են

Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որի մասնակիցները դեմ են կենսաթոշակային փոփոխություններին, որոնց համաձայն՝ 2030 թվականից մարդիկ թոշակի կանցնեն ոչ թե 62, այլ 64 տարեկանից:

Նշենք, որ հունվարից ի վեր՝ սա բողոքի 5-րդ ակցիան է: Քաղաքացիները 

Տրանսպորտային ոլորտի աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Լրատվամիջոցները նշում են, որ ի տարբերություն փետրվարի 11-ի ակցիայի՝ այս անգամ ցուցարարներն ավելի մեղմ են արտահայտում իրենց բողոքը՝ կաթվածահար չանելով մայրաքաղաքի երթևեկությունը: Այնուհանդերձ, Օրլի օդանավակայանում արդեն որոշ չվերթեր են հետաձգվել կամ չեղարկվել։

Ցույցերի կազմակերպիչները զգուշացրել են՝ եթե մինչև մարտի սկիզբ ոչինչ չփոխվի, ակցիայի մասնակիցները կաթվածահար կանեն ամբողջ երկիրը: ԶԼՄ-ների տվյալով՝ մինչ այժմ ցույցերին մասնակցել է 2 միլիոնից ավելի մարդ:

 

  • Կիսվել: