երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել Մակրոնի նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումներին

Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել Մակրոնի նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումներին

Շաբաթ օրը Ֆրանսիայի Սենատն ընդունել է նախագահ Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը՝ յոթերորդ օրն ընթացող ցույցերից հետո, որոնք այնքան ծավալուն չէին, որքան իշխանությունները սպասում էին, տեղեկացնում է Reuters-ը:

Ֆրանսիայի վերին պալատի 195 պատգամավորներ քվեարկել են մի տեքստի օգտին, որը նպատակ ունի երկու տարով բարձրացնել կենսաթոշակային տարիքը երկու տարով՝ հասցնելով մինչեւ 64-ի․ օրենսդիր մարմնի 112 անդամ դեմ է քվեարկել նախագծին:

Բողոքի ակցիներն ու գործադուլները, որոնք ազդել են նավթավերամշակման գործարանների, հասարակական տրանսպորտի եւ աղբահանության վրա, նպատակ ունեն ճնշում գործադրել կառավարության վրա՝ հրաժարվելու կենսաթոշակային ծրագրից, որը ֆրանսիական իշխանությունների կարծիքով անհրաժեշտ է կենսաթոշակային համակարգը չսպառելու համար:

՛՛Հարյուրավոր ժամեր տեւած քննարկումներից հետո Սենատն ընդունեց կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը: Սա առանցքային քայլ է դեպի բարեփոխումներ, որոնք երաշխավորում են մեր կենսաթոշակային համակարգի ապագան՛՛,-թվիթերյան միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը:

Այժմ, երբ Սենատն ընդունել է օրինագիծը, այն կքննարկվի ստորին եւ վերին պալատի օրենսդիրների համատեղ հանձնաժողովի կողմից, հավանաբար չորեքշաբթի օրը:

 

  • Կիսվել: