ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ֆրանսիայի պաշտպանության նախարարն ասել է, որ երկխոսություն է ցանկանում Ռուսաստանի հետ, ոչ թե սառը պատերազմ

Ֆրանսիայի պաշտպանության նախարարն ասել է, որ երկխոսություն է ցանկանում Ռուսաստանի հետ, ոչ թե սառը պատերազմ

Արեւմուտքի երկրները չպետք է սրեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, որպեսզի չսադրեն նոր սառը պատերազմ, դրա փոխարեն անհրաժեշտ է Մոսկվայի հետ անկեղծ եւ բաց երկխոսություն վարել։ Այսպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Փարլին Le Journal du Dimanche թերթի հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք ցանկանում վերադարձ սառը պատերազմին։ Դրանից խուսափելու համար մենք չպետք է սրենք հարաբերությունները եւ պետք է հանգստություն պահպանենք»,- ասել է նա՝ մեկնաբանելով Արեւմուտքի երկրներից մշտապես հնչող նախազգուշացումները Ռուսաստանի հասցեին Ուկրաինայի դեմ հարձակման դեպքում հնարավոր հետեւանքների մասին։ Միեւնույն ժամանակ, նախարարը նշել է, որ Ռուսաստանն արդեն պատժամիջոցների տակ է, եւ դրանք կարելի է խստացնել՝ ընդհուպ մինչեւ երկրի քաղաքական մեկուսացումը։ Բայց, ինչպես հավաստիացնում է Փարլին, արեւմտյան երկրների գլխավոր նպատակը «Ռուսաստանի իշխանություններին այն քայլից հետ պահելն է, որը կարող է առաջ բերել իրադարձությունների դրամատիկական շղթա»։
 
«Մենք ցանկանում ենք երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, ինչպես նախաձեռնել էր հանրապետության նախագահ [Էմանուել Մակրոնը] 2019թ.,- ասել է նա։- Մենք անկեղծ եւ բաց երկխոսություն ենք վարում ռուսական կողմի հետ, որովհետեւ մենք պետք է միմյանց ասելու հնարավորություն ունենանք»։

  • Կիսվել: