հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հայտարարել է, որ ռուսական նավթից հրաժարվելով, ԵՄ-ն «հարակիրի» իրագործի

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հայտարարել է, որ ռուսական նավթից հրաժարվելով, ԵՄ-ն «հարակիրի» իրագործի

Եվրամիության կողմից ռուսական նավթի մատակարարման վրա էմբարգոյի սահմանումը հավասարազոր կլինի «հարակիրիի»: Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, նախագահի թեկնածու Մարին Լը Պենը France-2 հեռուստաալիքի եթերում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սեփական հարակիրիով Ռուսաստանին վնասելու փորձը վատ միջոց է: Կարծես այսօր մենք դրան ենք ձգտում»,- ասել է Լը Պենը՝ մեկնաբանելով Եվրամիությունում հնչած առաջարկները՝ ռուսական նավթի մատակարարումների վրա էմբարգո սահմանելու վերաբերյալ։ 

  • Կիսվել: