երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Մոսկվա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Մոսկվա

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ժամանել է Մոսկվա։

Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու Ուկրաինայի խնդրի շուրջ։

«Իհարկե, իրավիճակը չափազանց բարդ է մեկ հանդիպման ընթացքում վճռական փոփոխություններ սպասելու համար»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակը։

«Մենք գիտենք, և Մակրոնն ինքը Պուտինին ասել է այդ մասին, որ գալիս է որոշակի գաղափարներով՝ գտնելու Եվրոպայում լարվածությունը թուլացնելու հնարավոր տարբերակները, և նա մտքում ունի այդ գաղափարները կիսել Պուտինի հետ», - ընդգծել է Պեսկովը։ «Սպասենք այսօրվա հանդիպման արդյունքներին և լսենք, թե ինչպես կգնահատեն նախագահները մամուլի ասուլիսի ժամանակ»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը։

  • Կիսվել: