ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆրանսիան ու Ռուսաստանը կողմ են Իրանի միջուկային գործարքի պահպանանը

Ֆրանսիան ու Ռուսաստանը կողմ են Իրանի միջուկային գործարքի պահպանանը

Ֆրանսիան ու Ռուսաստանը համատեղ ցանկություն ունեն պաշտպանել Իրանի միջուկային գործարքը։ Այս մասին նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում է reuters-ը:

Նշվում է, որ նախօրեին Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները Իրանին համատեղ կոչ էին արել վերադառնալ 2015թ-ին կնքված՝ Իրանի միջուկային գործարքին և ամբողջությամբ հետևել համաձայնագրին։

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային գործարքը վտանգվեց, երբ ընտրվելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց միջուկային ծրագրից դուրս գալու մասին։ Օրերս էլ, Իրանի կողմից Իրաքում ամեիկյան 2 ռազմաբազաների հրիթռակոծումից հետո Թրամփը հայտարարեց, որ ժամանակն է, որ ԵՄ երկրները և միջուկային ծրագրի մյուս կողմերն ամբողջությամբ հրաժարվեն 2015թ.-ի գործարքից ու Իրանից պահանջեն նոր բանակցություններ։

  • Կիսվել: