Ֆրանսիան կհամագործակցի Ադրբեջանի հետ՝ Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներն ուսումնասիրելու հարցում
Ֆրանսիան մտադիր է համագործակցել Ադրբեջանի հետ՝ Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներն ուսումնասիրելու հարցում: Այս մասին ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջցները:
Նշվում է, որ, ըստ դեսպանի, Ֆրանսիայի դեսպանատունը կապահովի համագործակցության հնարավորությունների իրագործումը 2022 թվականին, մասնավորապես, ականազերծման, ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորածներին որոնելու եւ տարածաշրջանային զարգացման հարցերում, ՛՛հատկապես Աղդամում, որտեղ Ֆրանսիան առաջարկում է իր փորձառությունն ու ֆինանսավորումը ջրային էներգետիկ ցանցերի վերանորոգման համար՛՛:
Գրոսը նաեւ ասել է, որ Ադրբեջանը վերջին տարիներն ամրապնդել է իր կապերը Եվրամիության հետ, եւ ԵՄ 27 երկրներն առաջարկում են Ադրբեջանին խորացնել համագործակցությունը տարածաշրջանային փոխգործակցության, կայուն զարգացման եւ տնտեսական դիվերսիֆիկացիայի ոլորտներում: