երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ֆրանսիա – Մարոկկո խաղից հետո Ֆրանսիայում 266 մարդ է բերման ենթարկվել

Ֆրանսիա – Մարոկկո խաղից հետո Ֆրանսիայում 266 մարդ է բերման ենթարկվել

ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Մարոկկո խաղից հետո Ֆրանսիայում 266 մարդ է բերման ենթարկվել։

RMC Sport-ի փոխանցմամբ չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը երկրում ձերբակալվել է 266 մարդ, որից 167-ը՝ Փարիզում և արվարձաններում։ Հիմնականում բերման են ենթարկվել բռնի գործողություններ կատարած անձինք, ովքեր իրենց հետ ունեցել են պայթուցիկ սարքեր ու զենքեր։ Կալանավորման 24 դեպք կապված է անկարգություններին անչափահասների մասնակցության հետ: Անկարգությունների ժամանակ տուժել է նաև հինգ ոստիկան։

ԱԱ-2022-ի եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը կհանդիպի Արգենտինայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին։

  • Կիսվել: