չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ֆինլանդիայում կանցնեն քառօրյա աշխատանքային ռեժիմի

Ֆինլանդիայում կանցնեն քառօրյա աշխատանքային ռեժիմի

Ֆինլանդիան երկրում ճկուն աշխատանքային գրաֆիկ է մտցնում, որը կներառի չորս աշխատանքային օր՝ վեցական ժամով։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։

Նման հանձնարարությամբ հանդես է եկել Ֆինլանդիայի նոր վարչապետ Սաննա Մարինը։ Նրա խոսքերով՝ դա թույլ կտա աշխատակիցներին ավելի շատ ժամանակ հատկացնել իրենց ընտանիքներին։

«Ես կարծում եմ, որ մարդիկ արժանի են, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց ընտանիքների, սիրելիների հետ, զբաղվեն իրենց հաճելի գործերով և կյանքի այլ բնագավառներով», – ասել է Մարինը։

Սաննա Մարինը աշխարհի ամենաերիտասարդ ղեկավարն է, որը Ֆինլանդիայի վարչապետ ընտրվել է դեկտեմբերին:

Նա ղեկավարում է կանաչ, ձախ և կենտրոնամետ կոալիցիոն կառավարությունը:

  • Կիսվել: