ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Ֆինլանդիայի խորհրդարանի անդամները հավանություն են տվել երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու մասին օրինագծին, հայտնում է Yle-ն։

ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին քվեարկել են 200 պատգամավորներից 184-ը։

Դաշինքի երկրները, Թուրքիայից և Հունգարիայից բացի, հավանություն են տվել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը:

Թուրքիայի և Շվեդիայի հարաբերություններում ամենամեծ դժվարությունները ծագել են հատկապես տարեսկզբին Ստոկհոլմում հակաիսլամական գործողություններից հետո, որոնց ժամանակ ակտիվիստները հրապարակային այրել են Ղուրանը:

2023 թվականի հունվարի 23-ին Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն ասել է, որ Ֆինլանդիան կարող է ինքնուրույն, առանց Շվեդիայի  շարունակել ՆԱՏՕ-ին անդամակցելու ընթացակարգը։

  • Կիսվել: