երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ֆինլանդիան հայտարարել է ՌԴ-ի հետ սահմանին չորս սահմանային անցակետ  փակելու մասին

Ֆինլանդիան հայտարարել է ՌԴ-ի հետ սահմանին չորս սահմանային անցակետ փակելու մասին

Ֆինլանդիան փակում է չորս սահմանային անցակետ Ռուսաստանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ անցակետերն ապահովում են երկու երկրի միջև ճանապարհորդությունների մեծ մասը:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ֆինլանդիան պատրաստվում է սահմանափակել Ռուսաստանի հետ սահմանին անցակետերի գործունեությունը երրորդ երկրներից միգրանտների հոսքի պատճառով։

Ֆինլանդիան 1340 կմ սահման ունի Ռուսաստանի հետ, որը նաև ծառայում է որպես ԵՄ արտաքին սահման: Սահմանապահ ծառայության տվյալներով՝ այս շաբաթ Ֆինլանդիա է ժամանել մոտ 300 ապաստան հայցող՝ հիմնականում Իրաքից, Եմենից, Սոմալիից և Սիրիայից:

  • Կիսվել: