Ֆինլանդիան աջակցում է իսրայելապաղեստինյան հակամարտության լուծմանը երկու պետություն ստեղծելու սկզբունքով
Ֆինլանդիան միացել է «Նյու Յորքի հռչակագրին», որը նախատեսում է պաղեստինաիսրայելական հակամարտության լուծում երկու պետություն ստեղծելու սկզբունքով: Այս մասին հայտարարել Է Ֆինլանդիայի կառավարությունը, տեղեկացնում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ «Նյու Յորքի հռչակագրի» վերաբերյալ համաժողովը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսի 29-ին՝ Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի համանախագահությամբ։


