կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Financial Times-ը հայտնում է Ուկրաինայում մինչև կես միլիոն մարդու զորակոչման հավանականության մասին

Financial Times-ը հայտնում է Ուկրաինայում մինչև կես միլիոն մարդու զորակոչման հավանականության մասին

Մարտի 31-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայում պետք է քվեարկության դրվի նոր մոբիլիզացիայի մասին օրենքը, որը նպատակ ունի թարմացնել երկրի օրենսդրական դաշտը 2024 թվականին սպասվող զորակոչի գարնանային ալիքից առաջ, գրում է Financial Times-ը:

Նշվում է, որ մինչև կես միլիոն մարդ կարող է զորակոչվել զինվորական ծառայության։

Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարության՝ նրանց մեծ մասը պետք է փոխարինի մարտի դաշտում գտնվող 330,000 զինվորականի։ Մնացած ժամկետային զինծառայողները կլրացնեն սպանվածների տեղը և կօգտագործվեն այլ մարտական առաջադրանքների համար՝ կախված ճակատներում տիրող իրավիճակից, FT-ին հայտնել են ռազմական գերատեսչությունից:

  • Կիսվել: