շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Ֆիջիում կձևավորվի կոալիցիոն կառավարություն

Ֆիջիում կձևավորվի կոալիցիոն կառավարություն

Ֆիջիում կուսակցություններից ոչ մեկը խորհրդարանական ընտրություններում չի ստացել բավարար մանդատ՝ մեծամասնություն կազմելու համար, ինչի կապակցությամբ կառավարությունը կոալիցիոն է լինելու, հաղորդում է RNZ ռադիոկայանը, փոխանցում է Ռիա Նվոստին։
Չորեքշաբթի օրը խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավային Ֆիջի կղզիներում։

Նոր 55-տեղանոց խորհրդարանի կազմը կլինի հետևյալը՝ FijiFirst՝ 26 մանդատ, Ժողովրդական դաշինք՝ 21 մանդատ, Ազգային դաշնային կուսակցություն՝ հինգ մանդատ, Սոցիալ-դեմոկրատական ​​լիբերալ կուսակցություն՝ երեք մանդատ»,-  հաղորդում է ռադիոկայանը՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովը:

Միաժամանակ կառավարություն ձեւավորելու համար կուսակցությունը պետք է հավաքի 28 մանդատ։ Այսպիսով, երկրի վարչապետը և FijiFirst կուսակցության առաջնորդ Ֆրենկ Բայնիմարաման ստիպված կլինի կոալիցիա կազմել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներից մեկի հետ։ Քանի որ նրա գլխավոր հակառակորդը Ժողովրդական դաշինքի Սիտիվենի Ռաբուկանն նախկինում նախընտրական կոալիցիա էր կազմել Ազգային դաշնային կուսակցության ղեկավարի հետ, վարչապետը, ամենայն հավանականությամբ, կդիմի Սոցիալ-դեմոկրատական ​​լիբերալ կուսակցությանը:

Վարչապետ Ֆրենկ Բայնիմարաման տապալեց Ֆիջիի կառավարությունը 2006 թվականին ռազմական հեղաշրջման արդյունքում, 2013 թվականին  նոր սահմանադրություն  ընդունեց և երկու անգամ հաղթեց ընտրություններում:

  • Կիսվել: