Ֆիդանն ու Լավրովը քննարկել են Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները
Օգոստոսի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։
«Քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև այդ համատեքստում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը տեղի է ունեցել Ալյասկայում»,-նշել է աղբյուրը:
Հաղորդվում է նաև, որ Ֆիդանը Լավրովին ասել է, որ «հույս ունի, որ Ալյասկայում սկսված գործընթացը կհանգեցնի կայուն խաղաղության՝ Ուկրաինայի մասնակցությամբ՝ նշելով, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ դրանում»:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները «3+3» ձևաչափով Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ավարտից հետո համատեղ հակիրճ մամուլի ասուլիս են անցկացրել Ալյասկայում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում:


