հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Եվրոպական խորհրդարանը մարտին 1-ին Ուկրաինայի հարցով հրատապ նիստ է հրավիրելու

Եվրոպական խորհրդարանը մարտին 1-ին Ուկրաինայի հարցով հրատապ նիստ է հրավիրելու

Եվրոպական խորհրդարանը և խորհրդարանի խմբակցությունների առաջնորդները Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն են տարածել՝  նշելով որ մարտի 1-ին հրատապ նիստ են հրավիրելու: Ինչպես տեղեկացնում է Եվրոպական խորհրդարանի կայքը, ԵԽ-ն  վճռականորեն դատապարտել է Ռուսաստանի գործողությունները:

«Ուկրաինան անկախ եւ ինքնիշխան պետություն է, եւ նրա տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ: Ներխուժումը չարդարացված և անօրինական է:
 
Դա սպառնալիք է եվրոպական և տարածաշրջանային կայունության, ինչպես նաև կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգին: Հարձակումը ուղղված է ժողովրդավարական հասարակության մեր մոդելին: Դա չի կարող անպատասխան մնալ»,- նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: