ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Եվրոպական խորհրդարանը Կիևում մշտական ներկայացուցչություն է բացել

Եվրոպական խորհրդարանը Կիևում մշտական ներկայացուցչություն է բացել

Եվրոպական խորհրդարանը մշտական ​​ներկայացուցչություն է բացել Կիևում, գրում է DW-ն։

Ինչպես Գերագույն ռադայում կայացած արարողության ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ առաքելության նպատակն է խորացնել փոխգործակցությունն ու վերահաստատել համերաշխությունը Կիևին։ «Մենք այստեղ ձեզ հետ ենք, կմնանք այստեղ, ամեն օր կաշխատենք ձեզ հետ»,-նշել է նա:

Մեցոլայի խոսքով՝ Մոսկվայի վրա ճնշումը կպահպանվի: Նա ակնկալում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը շուտով կընդունվի: Մեցոլան նաև նշել է, որ ԵՄ-ն մտադիր է արագ հրաժարվել ռուսական գազից ու նավթից և միջոցներ ձեռնարկել սահմանափակումները շրջանցելու համար օգտագործվող «ստվերային նավատորմի» դեմ։

«ԵՄ-ն ձգտում է համաձայնեցնել Կիևին քաղաքական և գործնական աջակցությունը՝ միաժամանակ բարդացնել պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունները»,-ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահը:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: