ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Եվրոպական խորհրդարանը պաշտոնապես կասեցրել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը

Եվրոպական խորհրդարանը պաշտոնապես կասեցրել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը

Եվրոպական խորհրդարանը պաշտոնապես կասեցրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կնքված առևտրային համաձայնագրի իրականացման աշխատանքները՝ Գրենլանդիայի առնչությամբ նոր մաքսատուրքեր սահմանելու նրա սպառնալիքից հետո։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Միջազգային առևտրի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Բերնդ Լանգեն:

Նա, մասնավորապես, նշել է. «Այժմ պաշտոնականը. ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը կասեցված է մինչև հետագա ծանուցում։ Մեր բանակցային թիմը հենց նոր որոշել է կասեցնել համաձայնագրի իրավական ձևակերպման աշխատանքները։ Մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգված են։ Սովորականի պես շարունակելն այլևս հնարավոր չէ»։

  • Կիսվել: