Եվրամիությունը Թրամփի հետ հանդիպման արդյունքներով տեսակոնֆերանսի միջոցով հանդիպում կանցկացնի. Կոշտա
ԵվրամիությունՆ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով երեքշաբթի հանդիպում կանցկացնի տեսակոնֆերանսի միջոցով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, տեղեկացնում է BBC-ն։
Նա նշել է, որ մասնակիցները կքննարկեն եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքները։
«Միացյալ Նահանգների հետ համատեղ Եվրամիությունը կշարունակի աշխատել երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ, որը կպաշտպանի Ուկրաինայի և Եվրոպայի կենսական շահերը»,-նշել է Կոշտան։


