չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եվրամիությունը սառեցրել է Ռուսաստանի քաղաքացիներին և ռուսական ընկերություններին պատկանող 18,9 միլիարդ եվրոն

Եվրամիությունը սառեցրել է Ռուսաստանի քաղաքացիներին և ռուսական ընկերություններին պատկանող 18,9 միլիարդ եվրոն

Եվրամիությունը սառեցրել է Ռուսաստանի քաղաքացիներին և ռուսական ընկերություններին պատկանող 18,9 միլիարդ եվրոն։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամենաշատը սառեցրել է Բելգիան՝ 3,5 մլրդ եվրո։ Երկրորդ տեղում Լյուքսեմբուրգն է՝ 2,5 մլրդ և Գերմանիան՝ 2,2 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներով։

Այս ցուցակում է նաեւ Մալթան, որտեղ արդեն արգելափակվել է 150 հազար եվրոն։ Այս գումարը ներառում է անշարժ գույքի, ինչպես նաև զբոսանավերի, ուղղաթիռների և արվեստի գործերի արժեքը։ Նաև մինչ այժմ սառեցվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկին պատկանող 300 միլիարդ եվրոն։

Ինչպես անցյալ շաբաթ հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Բրյուսելում ակտիվորեն քննարկվում է այդ ակտիվների բռնագրավման և Ուկրաինային պատճառված վնասի փոխհատուցման հարցը։

  • Կիսվել: