հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եվրամիությունը ռազմական հեղաշրջման ֆոնին դադարեցրել է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները. Բորել

Եվրամիությունը ռազմական հեղաշրջման ֆոնին դադարեցրել է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները. Բորել

Եվրամիությունը (ԵՄ) դադարեցրել է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Հստակեցնեմ, որ սա ներառում է նաև համագործակցություն միգրացիոն հոսքերի հետ կապված (...): Այո, բոլոր գործողություններն այժմ կասեցված են՝ ֆինանսական աջակցություն, քաղաքացիական առաքելություններ, համագործակցություն անվտանգության հարցերի շուրջ»,- ասել է Եվրամիության ներկայացուցիչը։

Բորելը նշել է, որ Բրյուսելն աջակցում է Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի (ԷԿՕՎԱՍ) բոլոր գործողություններին՝ Նիգերի գահընկեց արված նախագահ Մուհամեդ Բազումի իշխանությունը վերականգնելու համար և չի ճանաչում ռազմական հեղաշրջումը։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանային կազմակերպության ղեկավարների հանդիպումը «որոշիչ է լինելու»։

«Սա առանցքային խաղացող է տարածաշրջանում։ Ինչ էլ որ լինի ԷԿՈՎԱՍ-ի որոշումը, այն կիրականացվի։ Մենք կօգնենք լուծում գտնել»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը՝ պատասխանելով Նիգերում ռազմական միջամտության հեռանկարների մասին հարցին։

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Նիգերում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել:

  • Կիսվել: