երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Միխալկովի, Լեպսի եւ Կորչեւնիկովի նկատմամբ

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Միխալկովի, Լեպսի եւ Կորչեւնիկովի նկատմամբ

Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել երաժիշտ Գրիգորի Լեպսի, կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի նկատմամբ։ Այս մասին հաղորդվում է «ԵՄ պաշտոնական ամսագրում»։

Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաեւ հեռուստահաղորդավար ու դերասան Բորիս Կորչեւնիկովը, հեռուստահաղորդավարուհի Մարինա Քիմը, բլոգեր Դմիտրի Պուչկովը։

Դեկտեմբերի 16-ին հրապարակվել եւ ուժի մեջ է մտել Եվրամիության կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցների իններորդ փաթեթը։ Նշվել է, որ նոր սահմանափակումները մտցվել են ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունների։

  • Կիսվել: