հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եվրամիությունը մեծացնում է Ռուսաստանի վրա ճնշումները

Եվրամիությունը մեծացնում է Ռուսաստանի վրա ճնշումները

ԵՄ-ն կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մնացած ղեկավարներին հակիրճ տեղեկացրել են Ուկրաինայի խնդրի կարգավորման Մինսկի համաձայնությունների իրականացման ընթացքի մասին՝ դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած «նորմանդական ձեւաչափով» գագաթնաժողովի լույսով:

Ըստ եվրամիության ներկայացուցիչ Բարենդ Լեյտսի՝  Եվրամիության անդամ երկրների ղեկավարների կողմից Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ընդունված քաղաքական որոշում էր։

Հիշեցնենք, որ նախորդ պատժամիջոցների գործողության ժամկետը լրանում է 2020 թվականի հունվարի 31-ին:

  • Կիսվել: