ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եվրամիությունը հավելյալ օգնություն կտրամադրի սիրիացի փախստականներին

Եվրամիությունը հավելյալ օգնություն կտրամադրի սիրիացի փախստականներին

ԵՄ-ն Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին հավելյալ օգնության կտրամադրի: Այս առիթով Եվրախորհրդարանի բյուջեի հանձնաժողովը փոփոխություններ է կատարել ԵՄ-ի 2021թ. բյուջեում: Ըստ այդմ՝ հաստատվել է Թուրքիայում ապաստանած փախստականների օգնության ծրագրին հավելյալ 150 միլիոն եվրո հատկացնելու մասին նախագիծը, գրում է ermenihaber.am-ը:

Որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ բյուջեի փոփոխության նպատակն է շարունակել մարդասիրական օգնությունը խոցելի խմբերին: Ֆինանսավորումը կհատկացվի Թուրքիայում փախստականներին աջակցող եվրոպական մարդասիրական ընկերություններին:

ԵՄ-ի 2021թ. բյուջեն փոփոխելու մասին ԵԽ որոշումը ուժի մեջ կմտնի ԵԽ գերագույն խորհրդում վավերացվելուց հետո:

 

  • Կիսվել: