հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եվրամիության ռազմավարական շահն է` զարգացնել Թուրքիայի հետ շփումները բոլոր հնարավոր ոլորտներում. Բորել

Եվրամիության ռազմավարական շահն է` զարգացնել Թուրքիայի հետ շփումները բոլոր հնարավոր ոլորտներում. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը ռազմավարական շահ ունի՝ զարգացնելու Թուրքիայի հետ շփումները բոլոր հնարավոր ոլորտներում: Եվրամիությունը նաև առաջարկում է Անկարային վերսկսել բարձր մակարդակի երկխոսությունը, որը դադարեցվել էր 2019 թվականին:

Բորելը ԵՄ-Թուրքիա քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների վիճակի վերաբերյալ զեկույց է ներկայացրել, որը, սակայն, նրա խոսքով, չի ազդում Միությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների վրա, այլ նկարագրում է Անկարայի հետ ընդհանուր հարաբերությունները՝ չշոշափելով նրա թեկնածության հարցը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է՝ կառույցն ակնկալում է գործակցել Թուրքիայի հետ առևտրային տարաձայնությունների վերացման, հակառուսական պատժամիջոցների շրջանցումը կանխելու, Կիպրոսի շուրջ բանակցությունների վերսկսման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։

  • Կիսվել: