շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եվրամիության դեսպանը ժամանել է ՌԴ ԱԳՆ

Եվրամիության դեսպանը ժամանել է ՌԴ ԱԳՆ

 Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերն ՌԴ ԱԳՆ Է ժամանել՝ կապված Կալինինգրադի մարզում մի շարք ապրանքների տարանցումն արգելելու Լիտվայի որոշման հետ։

Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, դեսպանի մեքենան հենց նոր մոտեցել Է Սմոլենկսի հրապարակում գտնվող շենքին: Լիտվայի երկաթուղիներն ավելի վաղ Կալինինգրադի երկաթուղուն ծանուցել Էին հունիսի 18-ից մի շարք ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին, որոնք հայտնվել Էին ԵՄ-ի պատժամիջոցների ներքո:

Մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը հայտարարել Է, որ Կալինինգրադի մարզի լաստանավային համալիրը գլուխ կհանի Լիտվայի տարածքով տարանցման սահմանափակման պատճառով նոր բեռների հետ կապված հարցում:

Լիտվայի տարածքով Կալինինգրադի մարզ նավթամթերքների տեղափոխումը շարունակվում Է, դրանց տարանցումը չի սահմանափակվել մինչեւ օգոստոսի 10-ը: Ալիխանովը նաեւ հայտնել Է, որ Ռուսաստանում ԵՄ-ի դեսպանը հունիսի 21-ին ԱԳՆ Է կանչվել տարանցման սահմանափակման պատճառով, նրան կներկայացվեն պայմաններ:

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է, որ Լիտվան, նման որոշում ընդունելով, գործում Է ագրեսիվորեն եւ դուրս Է եկել ոչ բարեկամական սահմաններից: Նա հավելել Է, որ Վիլնյուսը պետք Է հասկանա, որ Կալինինգրադ տարանցման հարցում իր գործողությունները Մոսկվայի կողմից որպես թշնամական բնութագրելը նշանակում Է, որ այժմ «արդեն խոսելն ավելորդ Է»:

  • Կիսվել: