չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Եվրախորհրդի ղեկավարը ժամանել է Կիև՝ մասնակցելու ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովին

Եվրախորհրդի ղեկավարը ժամանել է Կիև՝ մասնակցելու ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովին

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ժամանել է Կիև՝ մասնակցելու ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովին։
Գագաթնաժողովը տեղի կունենա ուրբաթ օրը՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։

«Ես եկել եմ Կիև՝ ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովին Վլադիմիր Զելենսկու, Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Խոսեպ Բորելի հետ հանդիպման»,- գրել է Միշելը Twitter-ում։

Նախօրեին Կիևում կայացել են Եվրահանձնաժողովի և Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հանդիպումները։ Հայտարարվել է ֆինանսական օգնության նոր փաթեթի և Ուկրաինայի ռազմական ուսումնական առաքելության ընդլայնման մասին։

Սպասվում է, որ գագաթնաժողովի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, ռուսական սառեցված ակտիվների օգտագործումն Ուկրաինայի վերականգնման համար։

  • Կիսվել: