չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հայաստանը ԵՄ-ի հետ աշխատում է շատ. ունենք առաջնահերթություններ, որոնք, պայմանավորված նոր իրողություններով, վերանայում ենք ու կհանգենք նոր փաթեթի. Միրզոյան

Հայաստանը ԵՄ-ի հետ աշխատում է շատ. ունենք առաջնահերթություններ, որոնք, պայմանավորված նոր իրողություններով, վերանայում ենք ու կհանգենք նոր փաթեթի. Միրզոյան

Հայաստանը Եվրոպական միության հետ աշխատում է շատ, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Կկենտրոնանամ երկու ուղղության վրա՝ մեկը համագործակցության նոր առաջնահերթություններն է։ Ունենք առաջնահերթություններ, որոնք, պայմանավորված նոր իրողություններով, վերանայում ենք ու կհանգենք նոր փաթեթի։ Երկրորդ ուղղությունը ապրիլի 5-ի՝  Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումից բխող միջոցառումների փաթեթն է, որը պայմանական կարող ենք անվանել Հայաստանի դիմակայունության բարձրացում»,- ասաց նա։

Միրզոյանի խոսքով՝ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկն էլ է Հայաստան-ԵՄ հարաբերությունների մաս։

«Որքանով կհաջողվի մինչև տարվա վերջ՝ վեց ամիս հետո կհասկանանք»,- նշեց Միրզոյանը։

  • Կիսվել: